Skip to main content

Հայաստանում առաջին միջուկային բժշկությանը նվիրված գիտաժողովը

Հուլիսի 5 – ին տեղի ունեցավ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի և ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի համատեղ կազմակերպած Հայաստանում առաջին միջուկային բժշկությանը նվիրված գիտաժողովը «Միջուկային բժշկության ժամանակակից միտումները և մարտահրավերները խորագրով»։

Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել են մեծ հաջողություններ հիվանդությունների ախտորոշման ոլորտում և որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտի զարգացմանը՝ ջանք չխնայելով միջազգային չափանիշներին համապասատխանող որակյալ ծառայություններ մատուցելու համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Դիագնոստիկա ԲԿ – ի տնօրեն Արթուր Մելքոնյանը, խոսելով ոլորտի ներկայիս և ապագայում  առաջադեմ բժշկական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման, հիվանդությունների ախտորոշման առավել մեծ հնարավորությունների մասին:

Գիտաժողովի շրջանակներում  զեկույցներով հանդես եկան Հայաստանի և Ռոուսաստանի բուժհաստատությունների լավագույն մասնագետները՝ կիսվելով իրենց մասնագիտական փորձով:

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են