Skip to main content

UNITED IMAGING uMI 550՝ ԱՌԱՋԻՆ ԹՎԱՅԻՆ ՊԷՏ/ԿՏ սարքը Հայաստանում

✅   ՊԷՏ/ԿՏ –ն (Պոզիտրոն Էմիսիոն Տոմոգրաֆիա/ԿՏ) ուռուցքային հիվանդությունների ախտորոշման կարևորագույն և անփոխարինելի մեթոդ է՝ սկսած քաղցկեղի առաջնային հայտնաբերումից, տարածվածության գնահատումից մինչև բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն։
Պետ/ԿՏ – ի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել այնպիսի ուռուցքներ, որոնք տեսանելի չեն ոչ՛ ԿՏ և ոչ՛ էլ ՄՌՏ հետազոտություններով։

✅    Թվային ՊԷՏ/ԿՏ – ն, ի տարբերություն նախորդ սերնդի անալոգային սարքերի, շնորհիվ իր նորարական թվային ընդունիչների ունի էլ ավելի բարձր զգայունություն և ճշգրտություն։
Սարքը հագեցած է նաև արհեստական ինտելեկտի(AI) հիման վրա ստեղծված պատկերների վերամշակման ծրագրերով, որի արդյունքում հնարավոր է դառնում՝
• պացիենտին անհրաժեշտ ներարկվող ռադիոակտիվ նյութի նվազմանը զուգահեռ ստանալ էլ ավելի որակյալ պատկերներ
• հայտնաբերել շատ ավելի մանր ուռուցքային ախտահարումները (մինչև 3մմ):

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են