Ուռուցքաբան
Ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումը և բուժումը հանդիսանում է պացիենտի կյանքի և առողջության պահպանման գրավականը: Ուռուցքաբանին անհրաժեշտ է դիմել, եթե նկատում եք
- հազի հանկարծակի նոպաներ
- գիտակցության կորուստ, հավասարակշռության խախտում
- աղիների և միզապարկի դիսֆունկցիա
- երկարատև չփակվող խոցեր և ճաքեր ցանկացած հատվածում՝ մաշկի, արգանդի վզիկի, շրթունքի վրա
- պիգմենտային լաքաների փոփոխություններ
- ցանկացած տեսակի ոչ սովորական արտադրություն՝ առատ լորձային, թարախային և այլն;
- ցանկացած ուռուցքի առաջացում /լիպոմաներ, պապիլոմաներ, գորտնուկներ/և այլն
Անխտիր, բոլոր կանանց 40 տարեկանից հետո անհրաժեշտ է կատարել մամոգրաֆիա, իսկ թե ինչ հաճախականությամբ կրկնել հետազոտությունը, որոշում է օնկոլոգը:
Եթե հարազատների անամնեզում հաստատվել են օնկոլոգիական հիվանդություններ, անհրաժեշտ է ավելի ուշադիր վերաբերվել սեփական առողջությանը և անցնել պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություններ,40 տարեկանից հետո անհրաժեշտ է զննել հաստ աղին, իսկ տղամարդկանց նաև շագանակագեղձը, թոքերը:
Կատարվում են փոքր վիրաբուժական միջամտություններ՝
- փափուկ հյուսվածքների բարորակ գոյացությունների հեռացում
- պապիլոմաների հեռացում
- պունկցիոն բիոպսիա /մորֆոլոգիական հետազոտությամբ/ կրծքագեղձի, վահանաձև գեղձի, լիմֆատիկ հանգույցների և փափուկ հյուսվածքների նորագոյացությունների:
Բժիշկներ
