Սրտաբան
Սրտաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են ցանկացած բնույթի և տեղակայման ցավեր կրծքավանդակում, հատկապես եթե՝
- նրանք առաջանում են հետկրծոսկրային և կրծքավանդակի ձախ հատվածում, սրտի շրջանում
- ճառագայթում են դեպի պարանոցը, ստորին ծնոտը, ձախ ձեռքը, վերին վերջույթները
- առաջանում են ֆիզիկական, ծանրաբեռնվածությունից հետո կամ հուզական սթրեսի ժամանակ
- հևոց և հանկարծակի առաջացած խեղդման նոպաներ գիշերային ժամերին
- սրտի անկանոն աշխատանք
- արագացած կամ շատ դանդաղ սրտի զարկեր
- գիտակցության կորստի էպիզոդներ
- զարկերակային ճնշման բարձրացում ավելի քան 140/90
- զարկերակային ճնշման իջեցում 90/60-ից ցածր
- շրթունքների կապտավուն գույն
- ստորին վերջույթների այտուցներ
-
Ժառանգական ֆակտոր, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ընտանիքում