f5

Էնդոսկոպիկ հետազոտություն

     Գաստրոսկոպիա Գաստրոսկոպիան  էնդոսկոպիկ հետազոտություն է, որի դեպքում մանրակրկիտ հետազոտվում են կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, երբ կասկածներ կան տվյալ օրգանի բորբոքային, ուռուցքային հիվանդությունների և արյունահոսությունների բարդությունները  պարզելու  համար: Գաստրոսկոպիան ցուցված է նաև որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման համար (ալերգիա, նևրոզ):
Կոլոնոսկոպիա Կոլոնոսկոպիան  կատարվում է հաստ աղու լորձաթաղանթի զննման և մանրամասն հետազոտության նպատակով ներառյալ ուղիղ աղին:
Ախտորոշիչ կոլոնոսկոպիան ցուցված է հետևյալ դեպքերում`

  • կանխարգելիչ բուժզննում
  • որովայնի ցավեր
  • խրոնիկ  լուծ, փորկապություն
  • աղիքային արյունահոսություն
  • բարորակ և  չարորակ  նորագոյացությունների  ախտորոշում
  • ոչ  սպեցիֆիկ  խոցային  կոլիտ,  Կրոնի  հիվանդություն
  • նորագոյացությունների  ժառանգական  պատմություն
  • հաստ  աղու պոլիպոզ
  • հարակից այլ օրգան համակարգերի հիվանդություններ, որոնց համար էական է աղիների պատկերը

Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կարող են ուղեկցվել նաև մի շարք բուժական և վիրաբուժական միջամտություններով՝ ստամոքսաղիքային համակարգի պոլիպների հեռացում, օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային արյունահոսությունների դադարեցում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների (ստրիկտուրաների) լայնացում: Այս փոքր միջամտությունները տալիս են հնարավորություն խուսափել որովայնի խոռոչի մեծ վիրահատություններից:

Բժիշկներ

Ստեփան Պողոսյան

Ալեքսանդր Հակոբյան

Երևան

Գյումրի

  • 0312 3 8527
© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են