Գաստրոէնտերոլոգիական կլինիկա
Դիագնոստիկա ԲՄ – ի մասնագիտացված գաստրոէնտերոլոգիական կլինիկան առանձնահատուկ է, քանի որ իր մեջ ներգրավում է թերապևտ-գաստրոէնտերոլոգներ և՛ բժիշկ-էնդոսկոպիստներ:
Գաստրոէնտերոլոգների և էնդոսկոպիստների սերտ համագործակցությունը, համատեղ ախտորոշումը և բուժման քայլերի քննարկումը ապահովում են լավագույն արդյունք ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման հարցերում:
Բարդ ախտորոշվող հիվանդությունների բուժման համար մենք կիրառում ենք ախտորոշման և բուժման ինովացիոն համալիր մեթոդներ, որոնք համապատասխանում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշման և բուժման միջազգային ստանդարտներին:
Կլինիկան հագեցված է կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների, լյարդի, լեղածորանների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ախտորոշելու և բուժելու բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Գաստրոէնտերոլոգին դիմելու ցուցումները՝
- այրոց, գղտոց, սրտխառնոց, բերանի խոռոչի դառնություն և տհաճ հոտ
- ցավեր և ծանրության զգացում որովայնի շրջանում
- ախորժակի վատացում
- քաշի նվազում
- վքնածություն
- անկանոն կղանք, փորկապություն, փորլուծություն, կղանքում արյան և լորձի առկայություն
Մեր կլինիկայի էնդոսկոպները տարբերվում են բարձր ճշգրտությամբ, լավագույնս ապահովում են հետազոտվող օրգանի պատկերի հստակությունը և թույլ տալիս անցկացնել էնդոսկոպիկ ախտորոշում և բուժում, վերցնել հյուսվածքից օրինակներ հիստոլոգիական հետազոտության համար և էքսպրես թեստավորում հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերման համար, ինչպես նաև կատարել տեսագրում թվային կրիչների վրա:
Համագործակցում ենք մեր կենտրոնի այլ բաժանմունքների հետ, որտեղ և իրականացնում են ստամոքս- աղիքային տրակտի հետևյալ հետազոտությունները՝ կոնտրաստային ռենտգեն, որովայնի խոռոչի սոնոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, վիրտուալ կոնտրաստային կոլոնոսկոպիա և լաբորատոր հետազոտություններ:
Շնորհիվ այս ամենի ախտորոշումը և բուժումը կատարվում է արագ, համալիր և շատ հարմար այցելուի համար:
Բժիշկներ
