Չնայած այն փաստին, որ այժմ առկա են նորագույն տեխնոլոգիաներ, ռենտգեն հետազոտության մեթոդները մնում են առաջատար բազմաթիվ ախտահարումների ախտորոշման ժամանակ, քանի որ ռենտգեն հետազոտությունները կատարվում են ավելի արագ և պահանջում են պացիենտի ավելի քիչ նախապատրաստման միջոցառումներ, ինֆորմատիվ են և մատչելի: Ռենտգեն հետազոտությունները թույլ են տալիս նախ հայտնաբերել և ախտորոշել պաթոլոգիան, հետո որոշել տվյալ փոփոխությունների տեղակայությունը և բուժման ընթացքի դինամիկան:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից SIEMENS ֆիրմայի թվային սարքով:
Ռենտգեն հետազոտության ժամանակ հետազոտվողի նախապատրաստում չի պահանջվում բացառությամբ մարսողական համակարգի հետազոտությունների: Դիագնոստիկա ԲԿ – ում իրականացվում են հետևյալ ռենտգեն հետազոտությունները.