ՌԵՎՄԱՏՈԼՈԳ
Ռևմատոլոգը զբաղվում է հոդերի, ջլերի բորբոքային և այլ հիվանդությունների, աուտոիմուն հիվանդությունների, վասկուլիտների ախտորոշման և բուժման հարցերով:
Ռևմատոլոգիական հիվանդների վաղ ախտորոշումը և բուժումը թույլ է տալիս պահպանել հոդերի ու ներքին օրգանների ֆունկցիան, զգալի պակասեցնել հիվանդության նշանները, դանդաղեցնել ընթացքը և հաշմանդամություն առաջացնող փոփոխությունները հոդերում և հարհոդային հյուսվածքներում։ Անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին: Ճիշտ և ժամանակին բուժումը թույլ է տալիս բարելավել պացիենտի կյանքի որակը:
Ռևմատոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են՝
-
ցավեր մկաններում և հոդերում
-
հոդերում շարժման սահմանափակում առավոտյան ժամերին
-
մեջքում “փայտացման” զգացողություն, հատկապես գոտկա-սրբանային հատվածում տղամարդկանց մոտ
-
ձևախախտ և այտուցվածություն հոդի շրջանում
-
ցանավորում կամ հանգուցավոր գոյացություն մաշկի վրա վարդագույնից մինչև կարմրակապտավուն գույնի
-
մաշկի պնդացման հատվածներ՝ զգայնության խանգարումով, արտաքին տեսքի փոփոխությունով
-
վերջերս տարած նոր աղիքային կամ ուրոգենիտալ ինֆեկցիա
-
գլխացավ հստակ տեղակայումով, հատկապես եթե ուղեկցվում է սուբֆեբրիլ ջերմությունով, առատ քրտնարտադրությամբ կամ թուլությունով
-
մանկաբարձական պաթոլոգիա՝ պտղակրելախախտ չպահպանվող հղիության, սպոնտան աբորտ