Skip to main content

Author: DMC2

Համակարգչային տոմոգրաֆիա

     Համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է բարձր տեխնոլոգիական մեթոդ:
Թվային պատկերները, որոնք ստանում են մուլտիսպիրալային ԿՏ-ով ավելի մանրակրկիտ են, քան ռենտգենգրաֆիայի դեպքում: “Siemens”  ժամանակակից ֆիրմայի մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆը առանձնանում է սկանավորման բարձր արագությամբ, նորագույն ծրագրային հնարավորությունը թույլ է տալիս ստանալ պատկերի եռաչափ մուլտիպլանար և ծավալային ռեկոնստրուկցիա:
Համակարգչային շերտագրության շնորհիվ կարող ենք հայտնաբերել գլխուղեղի, որովայնի խոռոչի և կրծքավանդակի օրգանների հետորովայնային տարածության և փոքր կոնքի անոթների, քթի հավելյալ խոռոչների, կմախքի ոսկրերի և հոդերի, ողնաշարի և  բազմաթիվ պաթոլոգիական պրոցեսները, ինչպես նաև որոշելու բնույթը, տարածվածության աստիճանը  և վասկուլյարիզացիան:
Ն/ե բոլյուսային ՀՇ անգիոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է ուռուցքների, անոթային անոմալիաների հայտնաբերման,  արդեն հայտնաբերված ուռուցքների արյունամատակարարման բնույթը և  փոխհարաբերությունը մագիստրալ անոթների հետ որոշելու համար, պորտալ հիպերտենզիայի դեպքում, թոքային անոթների այնպիսի վտանգավոր բարդության  ժամանակ, ինչպիսին է թոքային զարկերակի տրոմբո-էմբոլիան:
ն/ե կոնտրաստավորում ոչ բոլյուսային կատարվում է Երիկամների ,միզատար ուղիների, միզապարկի հիվանդությունների, ուռուցքների, մեզի հոսքի խանգարումների դեպքում  :
Աղիների կոնտրաստավորում խմելու եղանակով  հաստ և բարակ աղիների, փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ, որպես անհրաժեշտ  նախապատրաստում:
Վիրտուալ կոլոնոսկոպիա աղիքի կոնտրաստավորմամբ՝ հաստ աղիքի հետազոտություն- կլիզմայի եղանակով:
Համակարգչային տոմոգրաֆիան իրականացնում է հետևյալ   հետազոտությունները
  • ակնագնդերի շրջան
  •  գլխուղեղ
  • հարքթային խոռոչներ
  • դիմածնոտային հատված
  • պարանոցի օրգաններ
  •  ողնաշարի պարանոցային հատված
  • կրծքավանդակի օրգաններ (թոքեր,միջնորմ)
  • հետորովայնային հատվածի օրգաններ
  • փոքր կոնքի օրգաններ
  • ողնաշարի կրծքային հատված
  • ողնաշարի գոտկա-սրբանային հատված
  • վերին վերջույթներ (հոդերը ներառյալ)
  • ստորին վերջույթներ (հոդերը ներառյալ)
  •  հաստ և բարակ աղիներ

Բժիշկներ

Continue reading

Գերձայնային ախտորոշում

Ներկայումս գերձայնային հետազոտությունը հանդիսանում է բարձր ինֆորմացիոն, անվնաս մեթոդներից մեկը: Այն  մորֆոլոգիական և ֆունկցիոնալ լիարժեք գնահատական  է տալիս հետազոտվող մարդու օրգանիզմի համար: Այդ իսկ պատճառով այն հանդիսանում է ախտորոշման մեջ առաջին քայլը: «Դիագնոստիկա» ԲՄ ռադիոլոգիական կենտրոնի գերձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցված է ժամանակակից GE firm 2D,3D սարքավորումներով:
Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ստացած մասնագետներ, որոնք Հայաստանի այս բնագավառի ակունքներում են կանգնած և անցել են որակավորում ինչպես եվրոպական առաջատար տարբեր կլինիկաներում, այնպես էլ Ռուսաստանի դաշնության  և ունեն բազմաթիվ տարիների մասնագիտական փորձ և  հանդիսանում  են  բժշկական համալսարանի դասախոսներ :

     Բաժանմունքում կատարվում են ԳՁՀ- հետևյալ տեսակները

  •  փոքր կոնքի օրգանների և որովայնային հատվածի սոնոգրաֆիա
  •  վահանաձև և հարվահանաձև գեղձերի սոնոգրաֆիա
  •  թքագեղձի սոնոգրաֆիա
  •  փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների սոնոգրաֆիա
  •  կրծքագեղձի սոնոգրաֆիա
  •  լիմֆատիկ հանգույցների սոնոգրաֆիա
  •  կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա և ֆոլիկուլոմետրիա
  •  պարանոցի օրգանների համալիր սոնոգրաֆիա
  •  ամորձիների սոնոգրաֆիա
  •  տրանսվագինալ սոնոգրաֆիա
  •  հոդերի սոնոգրաֆիա

Գերձայնային հետազոտությունը գինեկոլոգիայում թույլ է տալիս հայտնաբերել կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները վաղ շրջանում մինչև կլինիկական նշանները, ինչը հնարավորություն է տալիս հասնել էֆեկտիվ բուժման արդյունք: Այդ իսկ պատճառով էլ կանանց առողջության պահպանման և ճիշտ ժամանակին բուժումը սկսելու համար խիստ անհրաժեշտ է պրոֆիլակտիկ նպատակով  տարին մեկ անգամ կատարել հետազոտություն: 

Բժիշկներ

Continue reading

Ուռուցքաբան

Ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումը և բուժումը հանդիսանում է պացիենտի կյանքի և առողջության պահպանման գրավականը: Ուռուցքաբանին  անհրաժեշտ է  դիմել, եթե նկատում եք 

  • հազի հանկարծակի նոպաներ
  • գիտակցության կորուստ, հավասարակշռության խախտում
  • աղիների և միզապարկի դիսֆունկցիա
  • երկարատև չփակվող խոցեր և ճաքեր ցանկացած հատվածում՝ մաշկի, արգանդի վզիկի, շրթունքի վրա
  • պիգմենտային լաքաների փոփոխություններ
  • ցանկացած տեսակի ոչ սովորական արտադրություն՝ առատ լորձային, թարախային և այլն;
  • ցանկացած ուռուցքի առաջացում /լիպոմաներ, պապիլոմաներ, գորտնուկներ/և այլն

 

Անխտիր, բոլոր կանանց 40 տարեկանից հետո անհրաժեշտ է կատարել մամոգրաֆիա, իսկ թե ինչ հաճախականությամբ կրկնել հետազոտությունը, որոշում է օնկոլոգը:
Եթե հարազատների անամնեզում հաստատվել են օնկոլոգիական հիվանդություններ, անհրաժեշտ է ավելի ուշադիր վերաբերվել սեփական առողջությանը և անցնել պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություններ,40 տարեկանից հետո անհրաժեշտ է զննել  հաստ աղին, իսկ տղամարդկանց նաև շագանակագեղձը, թոքերը:

Կատարվում են փոքր  վիրաբուժական միջամտություններ՝

  • փափուկ հյուսվածքների բարորակ գոյացությունների հեռացում
  • պապիլոմաների հեռացում
  • պունկցիոն բիոպսիա /մորֆոլոգիական հետազոտությամբ/ կրծքագեղձի, վահանաձև գեղձի, լիմֆատիկ հանգույցների և փափուկ հյուսվածքների նորագոյացությունների:

Բժիշկներ

Continue reading

Մաշկաբան

Մաշկաբանը զբաղվում է մաշկի, մազերի, եղունգների, ճարպային և քրտնագեղձերի հիվանդություններով: Դերմատոլոգիան սերտ կերպով կապված է էնդոկրինոլոգիայի, մաշկավեներալոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ:
Մաշկը կամ էպիթելը հանդիսանում է մարդու ամենախոշոր օրգանը: Շրջապատող միջավայրի ազդեցությունը ամենաշատն է ներգործում մաշկի վրա: Մաշկի վիճակը խոսում է այն մասին, թե ինչքան է առողջ մարդը:
Մաշկաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ փոփոխությունները՝
  • մաշկի ցանավորում
  • ֆուրունկուլներ և թարախային գոյացություններ
  • խալերի և գորտնուկների առատ առաջացում, իրենց չափերի և գույնի կտրուկ փոփոխություն
  • մաշկի առանձին հատվածների կարմրություն և թեփոտում
  • մաշկի շարունակական քոր կամ այտուց
  • մաշկի բորբոքային կամ խոնավ հատվածներ
  • կորյակների առկայություն
Մաշկի ախտահարումների բոլոր ախտանշանները թվարկել դժվար է, բայց նույնիսկ եթե ախտահարման պատճառը ներքին օրգանների ախտահարումներն են, մեր փորձառու մաշկաբանը բացի իր կողմից նշանակված բուժումներից, հիվանդին կարող է ճիշտ ուղղորդել համապատասխան  մասնագետի մոտ:

Բժիշկներ

Continue reading

Քիթ-կոկորդ-ականջաբան(ԼՕՌ)

Օթոլարինգոլոգը մեր կենտրոնում զբաղվում է կոկորդի, քթի, ականջի հիվանդությունների ախտորոշման, բուժման և պրոֆիլակտիկայի հարցերով: Լոռ հիվանդներությունները ունեն բազմատեսակ ախտանշաններ և ընթացք, այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշումը մեծ դեր է խաղում բուժման մեջ: Օթոլարինգոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե Ձեզ մոտ առկա է՝

  • քթային շնչառության դժվարացում
  • ռինորեա /առատ մշտական արտադրություն քթից/
  • հոտառության իջեցում
  • գլխացավ
  • օտալգիա /ցավ ականջներում/
  • աղմուկ ականջներում
  • ցավ կոկորդում կամ հարքթային խոռոչներում
  • հազ
  • քոր կոկորդում
  • ձայնի փոփոխություն

Կատարվում են  բուժիչ միջամտություններ՝

  • ծծմբախցանների հեռացում
  • բերանի խոռոչի լորձաթաղանթի և նշիկների մշակում
  • լվացում

Բժիշկներ

Continue reading

Գինեկոլոգ

Գինեկոլոգի մոտ պարբերաբար հաճախումը հանդիսանում է պարտադիր յուրաքանչյուր կնոջ համար: Ախտորոշման ժամանակակից մեթոդները, որոնցով հագեցած է մեր կլինիկան, թույլ են տալիս հայտնաբերել գինեկոլոգիական հիվանդությունները վաղ շրջանում:
Գինեկոլոգն է օգնում ընտանիքի պլանավորման հարցում: 
Տրանսվագինալ սոնոգրաֆիան դա ներհեշտոցային՝ արգանդի, վզիկի, ձվարանների, արգանդային փողերի գերձայնային հետազոտություն է։ 
Տրանսվագինալ սոնոգրաֆիան ինֆորմացիայի տեսակետից գերազանցում է կանացի փոքր կոնքի օրգանների տրանսաբդոմինալ  հետազոտությանը: Գերձայնային հետազոտությունը գինեկոլոգիայում թույլ է տալիս հայտնաբերել կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները վաղ շրջանում մինչև կլինիկական նշանները, ինչը տալիս է  էֆեկտիվ բուժման արդյունք: 

Բժիշկներ

Continue reading

Էնդոկրինոլոգ

Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերմամբ և բուժմամբ ինչպես նաև  հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելման հարցերով: Կարգավորում է ներզատիչ գեղձերի` մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիոնալ խանգարումները:
     Ախտորոշումը իր մեջ պարունակում է լաբորատոր հորմոնալ հետազոտություն էնդոկրին համակարգի օրգանների գործիքային հետազոտություն և արդյունավետ բուժման նշանակում:

     Էնդոկրինոլոգին դիմում են, եթե առկա են՝

  • ընդհանուր թուլություն, հոգնածություն, քնկոտություն, հիշողության վատացում, վերջույթների թմրածություն, դեպրեսիվ վիճակ
  • մազաթափություն 
  • քաշի կտրուկ փոփոխություններ
  • անբավարար աճ կամ գերաճ
  • պարանոցի ձևի փոփոխություն, կոկորդում սեղման զգացողություն, գրգռվածություն, նյարդայնություն, հուզմունք
  • ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլություն, հաճախակի ոսկրային կոտրվածքներ աննշան ֆիզիկական բեռնվածության դեպքում, կծկումներ վերջույթներում
  • երկարատև և ծանր ընթացք ունեցող միզաքարային հիվանդություն
  • դեղորայքային բուժման դեպքում զարկերակային ճնշման դժվար կանոնավորում
  • ծանր ընթացող նախադաշտանային և կլիմատերիկ շրջան

Բժիշկներ

Continue reading

Հոդերի Սոնոգրաֆիա

   Հոդերի գերձայնային հետազոտությունը հանդիսանում է մատչելի և ինֆորմատիվ մեթոդ, որը թույլ է տալիս գնահատել ոչ միայն ոսկրային և աճառային, այլ նաև փափուկ հյուսվածքային ստրուկտուրաները, ինչպիսիք են մկանները, ջլերը, կապանները, ինչը բացարձակ հնարավոր չէ ռենտգենյան հետազոտության ժամանակ: Գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս վաղ շրջանում հոդերում և փափուկ հյուսվածքային կոմպոնենտներում հայտնաբերել բորբոքային և դեստրուկտիվ փոփոխությունները, որոշել մինիմալ քանակի ազատ հեղուկի առկայությունը հոդի խոռոչում, գնահատել հեղուկի բնույթը: Գերձայնային հետազոտության առավելությունները՝

  • ախտորոշումը իրականացվում է ռեալ ռեժիմի պայմաններում, թույլ է տալիս հետազոտել հոդը շարժման ժամանակ
  • բարձր զգայնության սարքը արտացոլում է կոլլագենային թելիկների ստրուկտուրան
  • ի տարբերություն ռենտգենյան հետազոտության հնարավոր է հոդի խոռոչում հեղուկի հայտնաբերում
  • բուժումից հետո գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել բուժման արդյունավետությունը

Գերձայնային հետազոտության ժամանակ հետազոտում են ուսային, արմնկային, կոնքազդրային, ծնկային, սրունք-թաթային հոդերը, դաստակի հոդերը և կրնկոսկրը:

Բժիշկներ

Continue reading

Շնչական ֆունկցիայի որոշում

Արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտությունը դա ախտորոշիչ պրոցեդուրաների և փորձերի համալիր մեթոդ է, որոնք կատարվում են թոքերի և բրոնխների հիվանդությունների ախտորոշման համար: 

Արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտություն դեղաբանական փորձով- հետազոտության ժամանակ կիրառում են ֆունկցիոնալ փորձեր՝ հետազոտում են արտաքին շնչառության չափանիշները բրոնխոլայնացնող միջոցների կիրառման դեպքում պրովակացիոն փորձերի ժամանակ / նյութերի ինհալացիա, որոնք առաջացնում են բրոնխների սպազմ/ սթրես-փորձով ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ:

Բժիշկներ

Continue reading

Հոլտեր Մոնիտորինգ

Հոլտեր-մոնիտորինգ ԷԿԳ
Հոլտեր-մոնիտորինգը դա հետազոտվողի, օրվա ընթացքում ազատ ապրելակերպի պայմաններում   ԷԿԳ-ի երկարատև գրանցումն է։
Կիրառման նպատակն է՝
  • սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերում օրվա ընթացքում
  • վազոսպատիկ ստենոկարդիայի և սրտամկանի անցավ իշեմիայի հայտնաբերում

Բժիշկներ

Continue reading

Վիրաբուժական էնդոսկոպիա

Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կարող են ուղեկցվել նաև մի շարք բուժական և վիրաբուժական միջամտություններով՝ ստամոքսաղիքային համակարգի պոլիպների հեռացում, օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային արյունահոսությունների դադարեցում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների (ստրիկտուրաների) լայնացում: Այս փոքր միջամտությունները տալիս են հնարավորություն խուսափել որովայնի խոռոչի մեծ վիրահատություններից: Վիրաբուժական էնդոսկոպիայի ցուցումները՝

  • ստամոքսի և հաստ աղու պոլիպների հեռացում
  • արյունահոսության դադարեցում ստամոքսի, տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, կերակրափողի երակների   վարիկոզ լայնացումների ժամանակ
  • կերակրափողի երակների լայնացման դեպքում էնդոսկոպիկ սկլերոզացում
  • ստամոքս աղիքային տրակտի ենթալորձային գոյացությունների հեռացում
  • էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա
  • կերակրափողի ստենտավորում
  • օտար մարմինների հեռացում կերակրափողից, ստամոքսից

Էնդոսկոպիան պրակտիկորեն անցավ է, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է ցավազրկել (ն/ե նարկոզ): Անզգայացումը կատարվում է ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգի կողմից,  որը տևում է մի քանի րոպե:  

Բժիշկներ

Continue reading

Էնդոսկոպիկ հետազոտություններ

f5

 

Գաստրոսկոպիա  

Գաստրոսկոպիան  էնդոսկոպիկ հետազոտություն է, որի դեպքում մանրակրկիտ հետազոտվում են կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, երբ կասկածներ կան տվյալ օրգանի բորբոքային, ուռուցքային հիվանդությունների և արյունահոսությունների բարդությունները  պարզելու  համար: Գաստրոսկոպիան ցուցված է նաև որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման համար (ալերգիա, նևրոզ):

Կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան  կատարվում է հաստ աղու լորձաթաղանթի զննման և մանրամասն հետազոտության նպատակով ներառյալ ուղիղ աղին:
Ախտորոշիչ կոլոնոսկոպիան ցուցված է հետևյալ դեպքերում`

  • կանխարգելիչ բուժզննում
  • որովայնի ցավեր
  • խրոնիկ  լուծ, փորկապություն
  • աղիքային արյունահոսություն
  • բարորակ և  չարորակ  նորագոյացությունների  ախտորոշում
  • ոչ  սպեցիֆիկ  խոցային  կոլիտ,  Կրոնի  հիվանդություն
  • նորագոյացությունների  ժառանգական  պատմություն
  • հաստ  աղու պոլիպոզ
  • հարակից այլ օրգան համակարգերի հիվանդություններ, որոնց համար էական է աղիների պատկերը

Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան կարող են ուղեկցվել նաև մի շարք բուժական և վիրաբուժական միջամտություններով՝ ստամոքսաղիքային համակարգի պոլիպների հեռացում, օտար մարմինների հեռացում, ստամոքսաղիքային արյունահոսությունների դադարեցում, ստամոքսաղիքային տրակտի նեղացումների (ստրիկտուրաների) լայնացում: Այս փոքր միջամտությունները տալիս են հնարավորություն խուսափել որովայնի խոռոչի մեծ վիրահատություններից:

Բժիշկներ

Continue reading

Անոթային դուպլեքս, դոպլեր հետազոտություն

Պերիֆերիկ և մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտությունը անոթի հետազոտության որակական մեթոդ է, որը թույլ է տալիս “տեսնել” անոթը, նրա լուսանցքը, պատը, հոսքի բնույթը:

Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն խորհուրդ է տրվում կատարել հետևյալ անոթային պաթոլոգիայի նշանների և հայտնաբերված հիվանդությունների դեպքերում `

  •  ջղաձգություն
  • ցավի և ծանրության զգացողություն վերջույթներում
  • թմրածություն
  • անոթային աստղիկների առկայություն 
  • ենթամաշկային լայնացում
  • աթերոսկլերոզ
  • շաքարային դիաբետ
  • տրոմբոֆլեբիտ
  • վարիկոզ հիվանդություն
  • թրոմբոզ
  • տրոֆիկ խոցեր
  • ֆլեբեկտոմիայից առաջ երակների տեղակայման նշում

 Գլխուղեղի մագիստրալ անոթների  դուպլեքս սկանավորումը հանդիսանում է գլխուղեղային արյան շրջանառության պաթոլոգիաների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը: Ցուցումներն են՝

  •  սուր /ինսուլտ/ կամ խրոնիկ ցերեբրավասկուլյար անբավարարության կլինիկական նշաններ
  •   անհայտ ծագման հաճախակի գլխացավեր
  •  լծային երակների պաթոլոգիաների կլինիկական նշաններ /թրոմբոզներ/
  •  համակարգային հիվանդների առկայություն, որոնք հանդիսանում են պոտենցիալ պատճառ ուղեղային արյան շրջանառության      խանգարման /շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վազկուլիտներ և այլն/
  •  անոթների համակարգային ախտահարման ժամանակ այլ զարկերակային բասեյների ախտահարման նշաններ
  •  անոթը շրջապատող օրգանների և հյուսվածքների պաթոլոգիաների անոթը ճնշելու հավանականությամբ վիրահատությունների  պլանավորումների դեպքում /սիրտ-անոթային համակարգ, որովայն և փոքր կոնք/

 Որովայնային աորտայի և ստորին սիներակի դուպլեքս սկանավորումը ցուցված է  

  •  աթերոսկլերոզի
  •  աորտայի անևրիզմայի կասկածի դեպքում
  •  չարորակ հիպերտենզիայի դեպքում/հետազոտվում են երիկամային անոթները/

Բժիշկներ

Continue reading

Տրեդմիլ- Թեստ

ԷԿԳ ծանրաբեռնվածության չափաբաժնով /տրեդմիլ-թեստ/  

Տրեդմիլ թեստը  սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ֆունկցիոնալ մեթոդ է, որի ժամանակ կատարվում է ԷԿԳ հետազոտություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատուկ վազուղու վրա: Թրեդմիլ թեստը կիրառվում է`

  • սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման նպատակով,
  • սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի գնահատման նպատակով,
  • սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման նպատակով,
  • քրոնիկական սրտային անբավարարության ֆունկցիոնալ դասի գնահատման նպատակով,
  • դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով,
  • թեստի միջոցով նաև գնահատվում է անձի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը,
  • Տրեդմիլ թեստի օգնությամբ հետազոտվում են նաև ստենտավորված (3-6 ամիս անց ) և ԱԿՇ (աորտո-կորոնար շունտավորում 6-8 ամիս անց) իրականացված պացիենտները՝ կորոնար արյան շրջանառության գնահատման նպատակով:

Բժիշկներ

Continue reading

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա

Նյարդամկանային համակարգի հետազոտման մեթոդ է,  որը կատարվում է պերիֆերիկ նյարդերի, ներվարմատների, մկանների, ողնուղեղի ախտահարման ախտորոշման համար, որոշվում է ախտահարման մակարդակը և աստիճանը: Ախտորոշման համար որոշիչ  և տարբերակիչ նշանակություն ունի  շարժողական այն խանգարումների դեպքում, որոնք ունեն կենտրոնական ծագում ՝ տիկեր, Պարկինսոնի հիվանդություն և այլն: Մեթոդը թույլ է տալիս

  • որոշել պերիֆերիկ նյարդերի ախտահարման տեղակայուն ընթացքը
  •  որոշել նյարդային թելիկներով իմպուլսի անցման արագությունները
  • գնահատել մկանային կծկումները ի պատասխան էլեկտրական իմպուլսով գրգռման 
  • պերիֆերիկ նյարդերի,ներվարմատների ախտահարում
  • ողնուղեղի ախտահարում
  • մկանների ախտահարում

Բժիշկներ

Continue reading

Թոքաբան

Թոքաբանը զբաղվում է թոքային համակարգի /շնչափող, բրոնխներ, թոքեր, պլևրա/ և վերին շնչառական ուղիների /քիթ, կոկորդ, ըմպան/ հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերով: Թոքաբանությունը  սերտորեն կապված է ալերգոլոգիայի և սրտաբանության հետ:
Թոքաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ ախտանիշները՝
  • հազ
  • ծխողի հազ /խորխի առկայությամբ/
  • հևոց հանգիստ վիճակում
  • հևոց թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ
  • հևոց դժվարացած արտաշնչումներով
  • խեղդոց
  • ճնշման զգացողություն կրծքավանդակում
  • ցավոտ շնչառություն
  • ասթմատիկ ստատուս
  • պուլսի հաճախացում

Բժիշկներ

Continue reading

Էխոէլեկտրոէնցեֆալոգրաֆիա

Էխոէլեկտրոէնցեֆալոգրաֆիան գլխուղեղի հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է: Այս մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ տալիս է հնարավորություն արագ ախտորոշել այն հիվանդությունները, որոնք բերում են ներգանգային կառուցվածքների տեղաշարժման, նաև հանդիսանում է սկրինինգային միջոց գլխուղեղի ծավալային գոյացությունների, հիպերտենզիոն սինդրոմի նախնական ախտորոշման համար: Թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ տարբերակել էպիլեպսիան այլ պաթոլոգիական վիճակներից: Հետազոտվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան, ախտորոշվում է գլխուղեղի օրգանական ախտահարումները, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումները:

Բժիշկներ

Continue reading

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են