Skip to main content

Author: DMC2

Գաստրոէնտերոլոգիական կլինիկա

Դիագնոստիկա ԲՄ – ի մասնագիտացված գաստրոէնտերոլոգիական կլինիկան առանձնահատուկ է, քանի որ իր մեջ ներգրավում է թերապևտ-գաստրոէնտերոլոգներ և՛ բժիշկ-էնդոսկոպիստներ:
Գաստրոէնտերոլոգների և էնդոսկոպիստների սերտ համագործակցությունը, համատեղ ախտորոշումը և բուժման քայլերի քննարկումը ապահովում են լավագույն արդյունք ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման հարցերում:
Բարդ ախտորոշվող հիվանդությունների բուժման համար մենք կիրառում ենք ախտորոշման և բուժման ինովացիոն համալիր մեթոդներ, որոնք համապատասխանում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշման և բուժման միջազգային ստանդարտներին:
Կլինիկան հագեցված է կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների, լյարդի, լեղածորանների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ախտորոշելու և բուժելու բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Գաստրոէնտերոլոգին դիմելու ցուցումները՝
  • այրոց, գղտոց, սրտխառնոց, բերանի խոռոչի դառնություն և տհաճ  հոտ
  • ցավեր  և ծանրության  զգացում որովայնի շրջանում  
  • ախորժակի վատացում
  • քաշի նվազում
  • վքնածություն
  • անկանոն կղանք, փորկապություն, փորլուծություն, կղանքում արյան և  լորձի առկայություն
Մեր կլինիկան ապահովում է ստամոքս-աղիքային տրակտի պաթոլոգիաների ախտորոշման բարձր ճշգրտություն շնորհիվ նորագույն էնդոսկոպիկ սարքավորումների մասնավորապես՝ բարձրորակ թվային ճապոնական “Olympus” ֆիրմայի արտադրության:
Մեր կլինիկայի էնդոսկոպները տարբերվում են բարձր ճշգրտությամբ, լավագույնս ապահովում են հետազոտվող օրգանի պատկերի հստակությունը և թույլ  տալիս անցկացնել էնդոսկոպիկ ախտորոշում և բուժում, վերցնել հյուսվածքից օրինակներ հիստոլոգիական հետազոտության համար և էքսպրես թեստավորում հելիկոբակտեր պիլորիի  հայտնաբերման համար, ինչպես նաև կատարել տեսագրում թվային կրիչների վրա:
Համագործակցում ենք մեր կենտրոնի այլ բաժանմունքների հետ, որտեղ և իրականացնում են ստամոքս- աղիքային տրակտի հետևյալ հետազոտությունները՝ կոնտրաստային ռենտգեն, որովայնի  խոռոչի սոնոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, վիրտուալ կոնտրաստային կոլոնոսկոպիա և լաբորատոր հետազոտություններ:
Շնորհիվ այս ամենի ախտորոշումը և բուժումը կատարվում է արագ, համալիր և շատ հարմար այցելուի համար:

Բժիշկներ

Continue reading

Սրտաբան

 Սրտաբանին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են ցանկացած բնույթի և տեղակայման ցավեր կրծքավանդակում, հատկապես եթե՝

  • նրանք առաջանում են հետկրծոսկրային  և կրծքավանդակի ձախ հատվածում, սրտի շրջանում
  • ճառագայթում են դեպի պարանոցը, ստորին ծնոտը, ձախ ձեռքը, վերին վերջույթները
  • առաջանում են ֆիզիկական, ծանրաբեռնվածությունից հետո կամ հուզական սթրեսի ժամանակ 
  • հևոց և հանկարծակի առաջացած խեղդման նոպաներ գիշերային ժամերին
  •   սրտի անկանոն աշխատանք
  •   արագացած կամ շատ դանդաղ սրտի զարկեր
  •   գիտակցության կորստի էպիզոդներ
  •   զարկերակային ճնշման բարձրացում ավելի քան 140/90
  •   զարկերակային ճնշման իջեցում 90/60-ից ցածր
  •   շրթունքների կապտավուն գույն
  •   ստորին վերջույթների այտուցներ
  •   Ժառանգական ֆակտոր, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ընտանիքում

Բժիշկներ

Continue reading

Ռենտգեն հետազոտություն

rengen

    Չնայած այն փաստին, որ այժմ առկա են նորագույն տեխնոլոգիաներ, ռենտգեն հետազոտության մեթոդները մնում են առաջատար բազմաթիվ ախտահարումների ախտորոշման ժամանակ, քանի որ ռենտգեն հետազոտությունները կատարվում են ավելի արագ և պահանջում են  պացիենտի ավելի քիչ նախապատրաստման միջոցառումներ, ինֆորմատիվ են և մատչելի: Ռենտգեն հետազոտությունները թույլ են տալիս  նախ հայտնաբերել և ախտորոշել պաթոլոգիան, հետո որոշել տվյալ  փոփոխությունների տեղակայությունը և բուժման ընթացքի  դինամիկան:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից SIEMENS ֆիրմայի թվային սարքով:
Ռենտգեն հետազոտության ժամանակ հետազոտվողի նախապատրաստում չի պահանջվում բացառությամբ մարսողական համակարգի հետազոտությունների: Դիագնոստիկա   ԲԿ – ում իրականացվում են հետևյալ  ռենտգեն հետազոտությունները.

  •         Կրծքավանդակի ռենտգենգրաֆիա և ռենտգենսկոպիա
  •          Ողնաշարի ռենտգենգրաֆիա
  •          Ոսկրահոդային համակարգի ռենտգենգրաֆիա
  •          Գանգի ռենտգենգրաֆիա
  •          Թրքական թամբի ռենտգենգրաֆիա
  •          Հայմորային խոռոչների ռենտգենգրաֆիա
  •          Աղեստամոքսային տրակտի ռենտգենսկոպիան
  •          Միզուղիների տեսադաշտային ռենտգենգրաֆիա
  •          Արտազատիչ (էքսկրետոր) ուրոգրաֆիա   

Բժիշկներ

Continue reading

Ալերգիա

    Ալերգոլոգը  զբաղվում է ալերգիայի առաջացման, բուժման և պրոֆիլակտիկայի հարցերով: Ալերգիան հանդիսանում է իմունային համակարգի ռեակցիան ի պատասխան տարբեր գրգռիչների /ալերգենների/:
Ալերգոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե դուք նկատում եք՝
  • քոր
  • մաշկի կարմրածություն
  • արցունքահոսություն
  • փռշտոց
  • ջերմության բարձրացում
  • շնչառության դժվարության և շնչառական ուղիների այտուց

Բժիշկներ

Continue reading

ՈՒրոլոգ

Ժամանակակից ուրոլոգիան հագեցած է ախտորոշման և բուժման անհրաժեշտ վերջին սերնդի սարքավորումներով: 
  Ուրոլոգին  պետք է դիմեն և տղամարդիկ, և կանայք, հետևյալ ախտանշանների դեպքերում՝
1.   միզարձակության պրոցեսի խանգարում և մեզի գույնի փոփոխություններ
2.  գոտկային հատվածում սուր և բութ ցավեր, որոնք կապ չունեն շարժման հետ: Ոչ հազվադեպ այսպիսի ցավային զգացողությունները հանդիսանում են երիկամա-միզածորանային քարերի առկայության նշաններ:
3.   սեքսուալ խանգարումներ;
4.   ցավ շեքում, ամորձիներում, հետանցքի շուրջը, գոտկատեղում
5.   ցավեր որովայնի ստորին հատվածում;
6. այսպես կոչված ասթենովեգետատիվ սինդրոմ՝ թուլություն, գերհոգնածություն, աշխատունակության իջեցում, գրգռվածություն, անկայուն տրամադրություն, քնի խանգարում, գերքրտնադրություն, պուլսի հաճախականություն և այլն:Այսպիսի սինդրոմ շատ հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, խրոնիկական պրոստատիտի դեպքում:
Վերջի երկու սինդրոմները կարող են ուղեկցվել ջերմության բարձրացումով, ընդհանուր ինքնազգացողության վատացումով, ախորժակի       երկարատև կորստով, ծարավի զգացողությունով:
 Այս դեպքում ուրոլոգին այցելելը դառնում է անհապաղ:
 Մեր կլինիկայում ուրոլոգի կողմից իրականացվում է գործիքային ֆունկցիոնալ հետազոտություն:

Բժիշկներ

Continue reading

Գինեկոլոգ – էնդոկրինոլոգ

Էնդոկրին համակարգը հանդիսանում է կնոջ առողջության հիմքը: Ամենագլխավոր էնդոկրին գեղձը դա ձվարաններն են, դրա հետ մեկտեղ ձվարանների աշխատանքը անմիջականորեն կախված է նրանից, թե ինչպես են գործում մյուս էնդոկրին գեղձերը /վահանաձև գեղձ, մակերիկամներ, հիպոֆիզ, հիպոտալամուս/ և սերտ կապված է սիրտ-անոթային, նյարդային համակարգի, կրծքագեղձի ֆունկցիայի հետ:
Այդ համակարգի օղակներից մեկում խնդրի առաջացման դեպքում միանգամից նեգատիվ ազդում է մյուսների վրա:
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խնդիրը ճիշտ գտնել հիվանդության բանալին, պարզել ինչն է հանդիսացել առաջնային պատճառը:
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի օգնությունը կարող է լինել կանանց և աղջիկներին ցանկացած տարիքային խմբում:
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե ձեզ մոտ առկա են՝
  • ոչ կանոնավոր դաշտանային ցիկլ
  • կորյակներ
  • մազածածկույթի գերաճ
  • քաշի ավելցուկ կամ գերնիհարում
  • վարդագույն գծեր մարմնի վրա
  • դաշտանային ցիկլի խանգարումներ, այդ թվում առատ և ցավոտ ցիկլ, ինչպես նաև ցիկլից առաջ ինքնազգացողության վատացում
  • կրծքագեղձի ցավ
  • անպտղության խնդիր կամ հղիության ընդհատման վտանգ
  • հղիության պլանավորում կամ այդ հարցի գրագետ հետաձգում
  • վաղաժամ մենոպաուզա /սկսած 40 տարեկանից/
  • կլիմատերիկ խանգարումներ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ /արյան ավելացում կամ պակասում/, քրտնարտադրության ավելացում, ջերմահորդանք, քնի խանգարումներ, զարկերակային ճնշման բարձրացում, ավելորդ քաշ, ցավեր ողնաշարում և հոդերում,
  • էնդոմետրիոզ
  • ձվարանների կիստա
  • արգանդային արնահոսություններ
 Ժամանակին դիմելը թույլ է տալիս լուծել այս խնդիրների մեծ մասը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն

Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն

    Հենաշարժիչ համակարգի գերձայնային հետազոտությունը հանդիսանում է կարևոր գերձայնային հետազոտություն, որը թույլ է տալիս հետազոտել ոչ միայն ոսկրային և մկանային կառուցվածքները, այլ նաև աճառները, կապանները, հոդապարկերը և հոդի խոռոչում հեղուկի առկայությունը և բնույթը: Այն անվնաս,  ոչ ինվազիվ, և թույլ է տալիս հետազոտել հոդը հավաստի ժամանակում նրա դիրքի փոփոխության ժամանակ:

Ցուցումները
  •          ոչ ոսկրային կառուցվածքների հետտրավմատիկ և հետվիրահատական փոփոխությունները
  •          հոդերում ցավային սինդրոմի առկայություն
  •          խոշոր հոդերի (ուսային, արմնկային, նախադաստակային, դաստակային, կոնքազդրային, ծնկային, սրունքոտնաթաթային, ոտնաթաթի հոդերը), ինչը շատ կարևոր է արթրոզների և արթրիտների ժամանակ:
  •          հսկողություն հոդերի բուժման ընթացքում

Կրծքագեղձի գերձայնային հետազոտություն

Կրծքագեղձի գերձայնային հետազոտություն

    Կրծքագեղձի գերձայնային հետազոտությունը  անվնաս, մատչելի  մեթոդ է, որը կիրառվում է ինչպես պրոֆիլակտիկ նպատակով, այնպես էլ տարբեր հիվանդությունների  համապատասխան գանգատների դեպքում:
    Ավելի ճշգրիտ ախտորոշման համար  գերձայնային հետազոտության հսկողության տակ  կատարվում է բիոպսիա: Կրծքագեղձի հետազոտության ժամանակ անպայման կատարվում է շրջակա լիմֆատիկ հանգույցների հետազոտություն:

Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն

Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն

     Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտությունը հանդիսանում է ամենաէֆեկտիվ, անվնաս և բարձր ինֆորմացիոն  մեթոդը, որը թույլ է տալիս հայտնաբերել նույնիսկ մանրագույն գոյացությունները (կիստա, ուռուցքներ), ինչպես նաև ցանկացած կառուցվածքային  փոփոխությունները, որոնք առաջանում են վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ:
    Գերձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս վիզուալիզացնել նույնիսկ ամենափոքր պաթոլոգիական գոյացությունները 1-2 մմ տրամագծով, իսկ ավելի մեծ գոյացությունների առկայության դեպքում (3 մմ և ավելի) մեծ հավանականությամբ որոշում են բարորակ կամ չարորակ լինելու բնույթը, ինչպես նաև գնահատվում է շրջակա լիմֆատիկ հանգույցները,  անհրաժեշտության  դեպքում  կատարվում է պունկցիոն  բիոպսիա:

“Dr. Դավիթ” հաղորդաշարի հյուր

“Dr. Դավիթ” հաղորդաշարի հյուրերն են գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Մարգարյանը և սրտաբան բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Օրդյանը:

Continue reading

Պոլիկլինիկա

Դիագնոստիկա բժշկական կենտրոնը Երևան քաղաքի բնակչությանը պետական պատվերի շրջանակներում տրամադրում է նաև ամբուլատոր պոլիկլինակական ծառայություններ անվճար հիմունքներով:

Մեր պոլիկլինիկայում յուրաքանչյուր այցելու կարող է ստանալ.

  • թերապևտի խորհրդատվություն
  • ըստ թերապևտի ուղեգրման նեղ մասնագետների խորհրդատվություն (սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, մաշկաբան, ուռուցքաբան,վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան (ԼՕՌ))
  • գործիքային հետազոտություններ (սոնոգրաֆիա, ԷՍԳ, ռենտգենագրաֆիա)
  • լաբորատոր հետազոտություններ ( բիոքիմիական,  արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ և այլն)
  • շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, սիրտանոթային հիվանդությունների դեպքում դիսպանսեր հսկողություն
  • անվճար դեղորայքի տրամադրում (ըստ պետ. պատվերով նախատեսված կարգի)
  • տեղեկանքների, հիվանդանոցային ուղեգրերի, անաշխատունակության թերթիկների տրամադրում
  • տնային այցեր

poliklinika

Բժշկական կենտրոնի գործիքային, լաբորատոր ախտորոշումը ներգրավում է նորագույն տեխնիկայով հետազոտումներ`  որոնք (վերը նշված ցանկից դուրս) պոլիկլինական ծառայությանը կցված հաճախորդներին կտրամադրվեն 30 տոկոս զեղչով:

Քաղաքացիները կարող են կցվել Դիագնոստիկա բժշկական կենտրոնի պոլիկլինիկային`  մեզ դիմելուց և կցագրման դիմումը լրացնելուց հետո և օգտվել բժշկական ծառայություններից կցագրման դիմումի լրացման ամսաթվին հաջորդող ամսվա սկզբից:

Ուշադրություն

Մեր պոլիկլինիկայի այն այցելուները, որոնք կհանդիսանան նաև սոց.փաթեթի շահառուներ, կօգտվեն ինչպես տարեկան պարտադիր բուժզննումից, այնպես էլ` կենտրոնում գործող,  պետության կողմից անվճար տրամադրվող դժվարամատչելի հետազոտություններից` համակարգչային շերտագրում, էխոկարդիոգրաֆիա, մագիստրալ անոթների դոպլեր և դուպլեքս, տրեդմիլ-տեստ, էխոէնցեֆալոգրաֆիա, նեյրոմիոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, սպիրոմետրիա, հորմոնալ, իմունոլոգիական և օնկոմարկերների  հետազոտություններ:

Մեր պոլիկլինկայի բարեհամբույր և փորձառու մասնագետները պատրաստակամ են օգնելու Ձեզ հուզող ցանկացած առողջական խնդրի դեպքում:

Բժիշկներ

Continue reading

© 2018 Դիագնոստիկա բժշկական միավորում| Բոլոր իրավունքները պաշտպանված են